| Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի, 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից համայնքապետարան ներկայացրած դիմումները, դիմումներին կից մայր գումարների վճարման անդորրագրերը՝  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել հողի հարկի և գույքահարկի արտոնություններ` համաձայն հավելվածի:2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 |