Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել վարձակալության իրավունքով Խաչիկ Մկրտչյանին պատկանող, մարզ Գեղարքունիք, գյուղ Ծովագյուղ վարչական սահման, «Մինուտկա» խորտկարանից հարավ-արևմուտք հասցեում գտնվող /վկայական՝ 0100927, տրված 31․10․2007թ․ / անշարժ գույքի մակերեսը, գծային չափերը և երկրաչափական պատկերը որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել, Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ վարչական սահման, «Մինուտկա» խորտկարանից հարավ-արևմուտք հասցեում գտնվող 2․0հա մակերեսով հողատարածքի մակերեսը, գծային չափերը և երկրաչափական պատկերը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։