Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 491-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2025 թվականի N 491-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Էմմա Միքայելյանի դիմումը` Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 10 նիստի որոշմամբ Էմմա Միքայելյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0.082հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N10 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Էմմա Ջիվանի Միքայելյանին / ծնված` 03.07.1940թ./ սեփականաշնորհված և իր կողմից փաստացի օգտագործվող 0.06423հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Էմմա Միքայելյանի սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Էմմա Միքայելյանին պատկանող 0.06423հա մակերեսով հողատարածքում 1954-1988թթ․ կառուցված 161.48 քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 119.34քմ/, 10.70քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 8.64քմ/, 22.91քմ մակերեսով սան հանգույցը /ներքին մակերեսը՝ 17.07քմ/, 3,65քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը՝ 2.36քմ/, 82.60քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերեսը՝ 61.68քմ/, 41.09քմ մակերեսով ծածկերը, 16.55քմ մակերեսով հարթակը, 5.01քմ մակերեսով պարիսպը ճանաչել Էմմա Միքայելյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 26 բնակելի տուն հասցե:
3. Սեփականության իրավունքով Էմմա Միքայելյանին պատկանող 0.06503հա մակերեսով հողատարածքում 2022թ․ կառուցված 38.07քմ մակերեսով օժանդակ շինությունը / ներքին մակերեսը՝ 34.55քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner