Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 46
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 46


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, հաշվի առնելով Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին`

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզ, գ. Զովաբեր, 7 փողոց, 13 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 895.81քմ /նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզ/, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել փաստացի օգտագործողին՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner