Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով քաղ․ Հովհաննես Խալաֆյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Հովհաննես Խալաֆյանին պատկանող Սևանի քաղխորհրդի գործկոմի 30․11․1989թ․ N 15 նիստի որոշմամբ՝ <<Սևանշինտրեստի >> մանկապարտեզից դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքից անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 600քմ հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները ինքնակամ գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Սևանի քաղխորհրդի գործկոմի 30․11․1989թ․ N 15 նիստի որոշմամբ՝ Հովհաննես Հրանտի Խալաֆյանին /ծնված 13․04․1960թ․/<<Սևանշինտրեստի >> մանկապարտեզից դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքից անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 600քմ հողատարածքին կից գտնվող 120քմ հողատարածքի նկատմամբ ճանաչել Հովհաննես Խալաֆյանի սեփականության իրավունքը։ 2.Սեփականության իրավունքով Հովհաննես Խալաֆյանին պատկանող 720քմ մակերեսով հողատարածքում 1993թ․ կառուցված 161․13քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 131․46քմ/, ճանաչել ինքնակամ տրամադրելով՝ Սևան համայնք, ք․Սևան Հ․ Թումանյան փողոց թիվ 36 բնակելի տուն հասցե: 3.Սեփականության իրավունքով Հովհաննես Խալաֆյանին պատկանող Սևան համայնք ք․Սևան Հ․Թումանյան փողոց թիվ 36 բնակելի տուն հասցեում գտնվող 720քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 297․3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն տրամադրելով՝ Սևան համայնք ք․ Սևան Հ․Թումանյան փողոց թիվ 36/1 հողամաս հասցե՝ ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով /1քմ՝ 962.5/դրամով օտարելՀովհաննես Խալաֆյանին։ 4.Պետական գրանցման, այդ թվում՝համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝03․01․2025թ․N 2-Ա որոշման 1-ին կետ։ 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Նախագծի հեղինակ` Մեսրոպ Մկրտչյան