Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 17.07.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա հողամաս հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության 3․20552 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 05-079-0118-0010/ 25 տարի վարձակալության իրավունքով, 22440 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Էդվարդ Բեգլարի Մկրտչյանին՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. Էդվարդ Բեգլարի Մկրտչյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։