Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Արտյոմ Դավթյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց թիվ 10 / 37 հասցեում գտնվող, բնակավայրի՝ նպատակային նշանակություն, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակություն ունեցող հողամասի /վկայական՝ 07012025-05-0070/ գործառնական նշանակությունը փոխելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց թիվ 10 / 37 հասցեում գտնվող, բնակավայրի՝ նպատակային նշանակություն, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակություն ունեցող 0․0278հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել` հասարակական կառուցապատման:
2.Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: