Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 82
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 82


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 20 ԱՊՐԻԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 34-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով, որ Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մշակույթի տան շենքից հատկացված տարածքը գտնվում է 2-րդ հարկում, որը կարող է ստեղծել այցելուների տեղաշարժի խնդիրներ` 

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզի շենքի / հասցե` գ. Զովաբեր 7-րդ փողոց, 13 շենք / 1-ին հարկից, համաձայն հաստատված հատակագծի, 31.7քմ մակերեսով տարածքը, որպես բուժական-մանկաբարձական կենտրոնի գործունեության տարածք` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի օգտագործման, պահպանման, սպասարկման և վերանորոգման համար:
2. «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ի հետ կնքել Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում գտնվող, ԲՄԿ-ի գործունեության համար հատկացված տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner