Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Կառավարության՝ 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Վաչագան Աղամալյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Վաչագան Աղամալյանին պատկանող, Վարսեր համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 22.04.1991թ. N7 նիստի որոշմամբ՝ Մարիետա Ղուկասյանին, Վաչագան և Կարինե Աղամալյաններին սեփականաշնորհված 5.1285հա մակերեսով հողատարածքը, որից՝ անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0.11հա մակերեսը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Վաչագան Աղամալյանին պատկանող, Վարսեր համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 22.04.1991թ. N 7 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում Մարիետա Սերյոժայի Ղուկասյանին /ծնված` 01.01.1951թ./, Կարինե Խաչիկի Աղամալյանին /ծնված` 08.09.1971թ./, Վաչագան Խաչիկի Աղամալյանին /ծնված` 01.10.1976թ./ սեփականաշնորհված 5.1285հա մակերեսով հողատարածքից ավել օգտագործվող 0.11326հա մակերեսով հողատարածքը, որը գտնվում է 0.11հա մակերեսով անհատական բնակելի տան համար հատկացված հողատարածքին կից, ճանաչել Մարիետա Ղուկասյանի, Վաչագան և Կարինե Աղամալյանների սեփականության իրավունքը։
2. Մարիետա Ղուկասյանին, Վաչագան և Կարինե Աղամալյաններին պատկանող 0.22326հա մակերեսով հողատարածքում 1989-1967թթ. կառուցված 144.37քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 110.77քմ/, 104.39քմ մակերեսով ամասնաշենքը /ներքին մակերեսը՝ 81.98քմ/, 1977թ. կառուցված 43.03քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 36.28քմ/, 7.33քմ մակերեսով բաց պատշգամբը, 2.41քմ մակերեսով պարիսպը ճանաչել՝ Մարիետա Ղուկասյանի, Վաչագան և Կարինե Աղամալյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Վարսեր, 8-րդ փողոց թիվ 4 բնակելի տուն հասցե:
3. Մարիետա Ղուկասյանին, Վաչագան և Կարինե Աղամալյաններին պատկանող 0.22326հա մակերեսով հողատարածքում 2010թ. կառուցված 19.52քմ մակերեսով խորդանոցը և 35.40քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023WMNJMN/`համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության համար՝ 616.8դրամ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։