Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ կետով, 28.06.2008թ․ ՀՕ-117-Ն օրենքի 1-ին, 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Լյովա Հակոբյանի դիմումը` Սևան քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 20.08.1990թ․ թիվ 10 նիստի արձանագրության համաձայն՝ Լ. Հակոբյանին հատկացված բնակելի տան կառուցման համար 600քմ մակերեսով հողատարածքին կից՝ 31.4քմ մակերեսով հողատարածքը նրան տրամադրելու և մինչև 2001թ․ մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ․
1. Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 20.08.1990թ․ թիվ 10 նիստի արձանագրության համաձայն՝ Լյովա Ցոլակի Հակոբյանին /ծնված՝ 27.10.1951թ․/ բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքին կից՝ 31.4քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Լյովա Ցոլակի Հակոբյանի սեփականության իրավունքը։
2. Լյովա Հակոբյանին պատկանող 0.06314հա մակերեսով հողատարածքում 1999թ․ կառուցված 120քմ մակերեսով անավարտ բետոնային հիմքը ճանաչել ինքնակամ, տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Մաշտոցի փողոց թիվ 9 հողամաս հասցե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։