Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 271
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



06 հունիսի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, հիմք ընդունելով քաղ. Էդգար Մխիթարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 17 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական` N 01112023-05-0007/ զբաղեցրած 0.08հա մակերեսով տարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.

1. Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 17 հողամաս հասցեում գտնվող 0.08հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 15 հողամաս հասցեում գտնվող 0․08հա մակերեսով հողատարածքը /վկայական` 04062025-05-0007/ ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը` յուրաքանչյուր 1քմ համար 2887․5դրամ վճարելու պայմանով օտարել Էդգար Վաչագանի Մխիթարյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝376794e4-368d-4bd8-a470-2106dff993d0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner