Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 100
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 100


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի` 

1. Հաստատել Սևան համայնքի 2023թ. բյուջեի նախագիծը
1.1 Վարչական բյուջեի եկամուտները` 1.330.000,0 հազար դրամ
1.2 Վարչական բյուջեի ծախսերը՝ 1.330.000,0 հազար դրամ,
1.3 Վարչական բյուջեի հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ:
1.4 Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե՝ 221.800.0 հազ. դրամ 1.5 Ֆոնդային բյուջեի եկամուտներ` 1.000.000.0 հազ. դրամ
1.6 Ֆոնդային բյուջեի ծախսեր` 1.000.000.0 հազ. դրամ
1.7 Ֆոնդային բյուջեի հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազ. դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/` համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:
8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 20.0 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 20.0 %-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner