Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքի կողմից 2024թվականի նոյեմբեր ամսին օտարվել է համայնքային սեփականություն հանդիսացող գույք և գույքագրման փաստաթղթերում կատարվել են համապատասխան փոփոխություններ` 1. Հաստատել 2024 թվականին նոյեմբեր ամսին Սևան համայնքի կողմից օտարված և գույքի վերաբերյալ գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները՝ ըստ կից հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |