Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Մարինա Սերոբյանի դիմումը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրեն պատկանող՝ Սևան համայնք, ք․ Սևան, Արա Գեղեցիկի փողոց թիվ 14 հասցեում գտնվող հողամասը /վկայական՝ 13062024-05-0010/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․Սևան, Արա Գեղեցիկի փողոց թիվ 14 հասցեում գտնվող հողամասը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր գույքի՝ 3750քմ մակերեսով հողամասի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Արա Գեղեցիկի փողոց թիվ 14 հողամաս հասցե,
2) երկրորդ միավոր գույքի՝ 1250քմ մակերեսով հողամասի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Արա Գեղեցիկի փողոց թիվ 14 / 1 հողամաս հասցե հասցե։
2․Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3․Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։