Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբմ հիմք ընդունելով ք․ Սևան Աշոտ-Երկաթի փողոց թիվ 5 տան բնակիչ Էդիկ Վարդանյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Էդիկ Վարդանյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Աշոտ Երկաթի փողոց թիվ 5 հասցեում գտնվող 285․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Էդիկ Հրաչիկի Վարդանյանին /ծնված` 15․01․1965թ./ պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Աշոտ Երկաթի փողոց թիվ 5 հասցեում գտնվող 454․1քմ մակերեսով հողատարածքի, որից՝ 149․0քմ մակերեսով հողատարածքը ընդհանուր օգտագործման, կից գտնվող 57․0քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Էդիկ Վարդանյանի սեփականության իրավունքը։
2. Էդիկ Վարդանյանին պատկանող 342․0քմ մակերեսով հողատարածքում 1965թ․ կառուցված 12․58քմ մակերեսով նկուղի /ներքին մակերեսը՝ 9․90քմ/, 117․01քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը՝ 79․92քմ/, 22․68քմ մակերեսով օժանդակ շինության /ներքին մակերեսը՝ 17․90քմ/, 65․43քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերեսը՝ 57․17քմ/ և 0․87քմ մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Էդիկ Հրաչիկի Վարդանյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Աշոտ Երկաթի փողոց թիվ 5 բնակելի տուն հասցե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։