Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով` 1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել` Սևան համայնքի սեփականություն համարվող արտադրական, բնակելի, գյուղատնտեսական և հասարակական նշանակության հողերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու` համաձայն հողային ֆոնդի առկայության և բաշխման Ձև22 հաշվետվության: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` 2025թվականի հունվարի 1-ից: |