Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու՝ 19.11.2024թ. N146-Ն որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով «ՍՏԵՄԱՆ» ՍՊԸ-ի /տնօրեն Մհեր Ստեփանյանի/ դիմումը՝ որոշում եմ.
1.Ձևակերպել`կառուցապատող «ՍՏԵՄԱՆ» ՍՊԸ-ի /տնօրեն Մհեր Ստեփանյանի/ կողմից իրականացված Սևան համայնք, ք․ Սևան Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող գոյություն ունեցող առևտրի սրահին կից կիսանկուղային հարկով կցակառույցի և մետաղական ծածկի կառուցման համար շահագործման թույլտվությունը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։