Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 04.12.2024թ. N ՊՆ/510-ԳՔ-637 գրությունը՝ զորամասի կողմից փաստացի օգտագործվող 05-040-0239-0001 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 2.09900հա մակերեսով հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրաբերելու մասին՝ 1. Գեղարքունիքի մարզի, Սևան համայնք, Լճաշեն բնակավայրում գտնվող 05-040-0239-0001 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 2.09900հա մակերեսով հողատարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարությանը։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |