Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Տաթևիկ Կիրակոսյանի հայտը՝ որոշում եմ.
1. Տաթևիկ Կիրակոսյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 8-րդ փողոց, 4-րդ փակուղի թիվ 11 հասցեում գտնվող հողամասում բնակելի տան վերակառուցման և մետաղական պարսպի կառուցման համար: 2. Տաթևիկ Կիրակոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: