Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 12-ի՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 12-Ա որոշման պահանջները՝ 1. Ստեղծել Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում և համայնքի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնաժողով։ 2. Հաստատել հանձնաժողովի կազմը՝ ըստ կից հավելվածի: 3. Հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը ըստ կից հավելվածի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |