Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ կետով, 28.06.2008թ․ ՀՕ-117-Ն օրենքի 1-ին, 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Լյովա Հակոբյանի դիմումը` Սևան քաղաքային խորհրդի գործքդիր կոմիտեի 20.08.1990թ․–ի թիվ 10 նիստի արձանագրության համաձայն իրեն հատկացված բնակելի տան կառուցման համար 600քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 31.4քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և մինչև 2001թ․ մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ․

1. Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 20.08.1990թ․–ի թիվ 10 նիստի արձանագրության համաձայն Լյովա Ցոլակի Հակոբյանին /ծնված՝ 27.10.1951թ․/ բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 31.4քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Լյովա Ցոլակի Հակոբյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Լյովա Հակոբյանին պատկանող 0.06314հա մակերեսով հողատարածքում 1999թ․-ին կառուցված 120քմ մակերեսով անավարտ բետոնային հիմքը ճանաչել ինքնակամ տրամադրել, Սևան համայնք, ք․ Սևան Մ․ Մաշտոցի փողոց թիվ 9 հողամաս հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝973bd8a0-5498-4a8f-ae8e-096db9c92df7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner