Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 25
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 25


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2023ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026Թ.Թ. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1 և 31-րդ հոդվածների 1-ին մասի 1.4, 1.8-րդ կետերի պահանջներով, 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2023 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 47-Ն որոշումը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ներառելով
1) Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի 2024-2026թվականների եկամուտների, ծախսերի քաղաքականության ներածական մասը, զարգացման հիմնական ուղղությունները, սկզբունքները՝ ըստ հավելված 1-ի
2) Սևան համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի 2024-2026թվականների վարչական և ֆոնդային մասերի ճշտված եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` ըստ հավելված 2-ի.
3) Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի պակասուրդի /դեֆիցիտի/ ճշտված ֆինանսավորումը` ըստ աղբյուրների` ըստ հավելված 3-ի.
4) Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վարչական և ֆոնդային մասերի ճշտված տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` ըստ հավելված 4-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner