Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 12․04․2001թ․ N 286 որոշման 43-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. Ռաֆիկ Սարգսյանի դիմումը` վարձակալության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գյուղ Ծաղկունք հասցեում գտնվող 5 հա մակերեսով հողատարածքը /կադաստրային ծածկագիր՝ 05-047-0302-0003/ ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Սևան համայնք, գյուղ Ծաղկունք հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Ռաֆիկ Սարգսյանին պատկանող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության 5հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարել Ռաֆիկ Մինասի Սարգսյանին՝ հողի կադաստրային արժեքը /1քմ- 100․5 դրամ/ վճարելու պայմանով:
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։