Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 895-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 895-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Սամվել Նարիբեկյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /պայմանագիր 28.12.2007թ․/ ինքնակամ տեղադրված ոչ հիմնական շինությունների առկայության փաստը՝ պարզեցի. հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025թ․ և 23.04.2025թ․գրությունները՝ ուսումնասիրվեց քաղաքացի Սամվել Նարիբեկյանին պատկանող հողատարածքում առկա ինքնակամ տեղադրված շինությունների փաստը: Պարզեցի, որ քաղաքացի Սամվել Նարիբեկյանը, խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին 596-Ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները՝ կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողատարածքում ինքնակամ, առանց շինարարության թույլտվության տեղադրել է շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188–րդ հոդվածի այդ շինությունները համարվում են ինքնակամ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.

1․ Պահանջել քաղաքացի Սամվել Նարիբեկյանից /ք. Մասիս, գ. Արգավանդ հասցե/ ապամոնտաժել տարածքում ինքնակամ տեղադրված շինությունները ։
2․ Պահանջել քաղաքացուց՝ տարածքի կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner