Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2025 թ.

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 10.06.2008 ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով և 118-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով <<ԱՆԱՐՆԵԼՍ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Անդրանիկ Գալստյանի դիմումը՝ մասնավորեցման և սեփականաշնորհման պայմանագրով թ․186-Վ2 08․04․1999թ․<<ԱՆԱՐՆԵԼՍ>> ՍՊԸ-ին պատկանող ք․Սևան Շահումյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված /կադաստրային ծածկագիր՝ 05-004-0240-0026/ 1․08400հա մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին․ որոշում եմ

1. Մասնավորեցման և սեփականաշնորհման պայմանագրով Անդրանիկ Գալստյանին պատկանող՝ ք․Սևան Շահումյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող՝ 1968թ․կառուցված 290․62քմ մակերեսով վարչական շենքի 1-ին հարկ /ներքին մակերեսը՝165․0քմ/, 290․62քմ մակերեսով վարչական շենքի 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝164․75քմ/, 1982թ․ կառուցված 307․97քմ մակերեսով փայտամշակման արհեստանոցի /ներքին մակերեսը 264․02քմ/, 1965թ․կառուցված 435․44քմ մակերեսով պահեստի N1 /ներքին մակերեսը՝354․84քմ/, 1982թ․կառուցված 428․44քմ մակերեսով պահեստի N2 /ներքին մակերեսը՝351․97քմ/, 1986թ․կառուցված 531․42քմ մակերեսով անգարի/ներքին մակերեսը՝521․28քմ/, 1966թ․կառուցված 97․27քմ մակերեսով ավտոտնակի/ներքին մակերեսը՝ 78․16քմ/, 1966թ․կառուցված 91․56քմ մակերեսով կաթսայատան/ներքին մակերեսը՝ 66․73քմ/, 1972թ․կառուցված 33․43քմ մակերեսով չորանոցի /ներքին մակերեսը՝ 26․43քմ/, 1966թ․ կառուցված 8․60քմ մակերեսով օժանդակ շինության /ներքին մակերեսը՝4․82քմ/, 1972թ․ կառուցված 53․82քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը՝39․28քմ/, 1972թ․ կառուցված 478․01քմ մակերեսով ավտոտնակ-պահակատան /ներքին մակերեսը՝379․90քմ/, 1972թ․կառուցված 13․09քմ մակերեսով կաթսայատան/ներքին մակերեսը՝ 9․73քմ/, 1972թ․կառուցված 9․94քմ մակերեսով հարթակի, 1982թ․կառուցված 169․53քմ մակերեսով ծածկի և 1965-1986թթ․կառուցված 97․11քմ մակերեսով պարիսպների՝ զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 1․08400հա մակերեսով հողատարածքի /կադաստրային ծածկագիր՝05-004-0240-0026/ նկատմամբ վերակագնել հողատարածքի հողհատկացման հիմքերը, 1․08400հա մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրելով անհատույց սեփականության իրավունք՝ անշարժ գույքի առքուվաճառքի նվիրատվության կամ փոխանակման դեպքում համայնքայի բյուջե հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը վճարելու պայմանով ։ 2. /05-004-0240-0026/ կադաստրային ծածկագրով 1․08400հա մակերեսով հողատարածքում գտնվող անշարժ գույքերի համար տրամադրել՝ Սևան համայնք ք․ Սևան Ս․Շահումյան փողոց թիվ 9 վարչական շենք հասցե։ 3. Սևան համայնք ք․ Սևան Ս․Շահումյան փողոց թիվ 9 հացսեում գտնվող 1․08400հա մակերեսով հողատարածքում 2017թ․ կառուցված 2․08քմ մակերեսով սանհանգույցի /ներքին մակերեսը1․52քմ/, 2019թ․կառուցված 3․39քմ մակերեսով կաթսայատան /ներքին մակերեսը՝2․35քմ/ ճանաչել ինքնակամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e46540b7-4b9f-4f0e-8d30-443469e37bc5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner