Ղեկավարվելով ՀՀ Կառավարության՝ 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի նոյեմբերի 27-ին Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերում տեղի են ունեցել «ՔՐԻՍՏԱԼ ԼԵՅՔ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի ափամերձ հատվածում տեղակայված հողատարածքներում նախատեսվող հյուրանոցային համալիրի և բազմաֆունկցիոնալ կոնֆերանս կենտրոնի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություններ և տեսանյութեր, 1. Տալ նախնական համաձայնություն «ՔՐԻՍՏԱԼ ԼԵՅՔ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի ափամերձ հատվածում տեղակայված հողատարածքներում նախատեսվող հյուրանոցային համալիրի և բազմաֆունկցիոնալ կոնֆերանս կենտրոնի կառուցման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունները, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, ընկերության կողմից նախատեսվող գործունեության արդյունքում ակնկալվող տարածաշրջանում զբոսաշրջային զարգացման հեռանկարները, ներդաշնակ միջավայրի ձևավորմանը միտված գործողությունները, բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակաուղղված բաղադրիչի առկայությունը, բնապահպանական նորմերի պահպանումը, ներկայացված հիմնավորումները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |