Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ․ Սուսաննա Կոստանյանի դիմումը՝ Սևան համայնք, գ․ Գագարին, Պիոներների փողոց թիվ 2 / 1 հասցեում կառուցված 21․3քմ մակերեսով խորդանոցը և զբաղեցրած 21․3քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ դրանք ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Գագարին, Պիոներների փողոց թիվ 2 / 1 հասցեում գտնվող, Սևանի համայնքի ղեկավարի` 17․01․2024թ․ թիվ 146-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 19.04.2024թ. պետական գրանցում ստացած 21․3քմ մակերեսով խորդանոցը՝ 1քմ՝ 2418դրամ, զբաղեցրած 21․3քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 1221դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած Սուսաննա Կոստանյանին ։
2. Քաղ․ Սուսաննա Հրանտի Կոստանյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։