Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «ՆԱ Պրադակշն» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ներսեսյանի դիմումը` 15․03․2024թ․ N7-2 արձանագրության համաձայն՝ կառուցապատման իրավունքով «ՆԱ Պրադակշն» ՍՊԸ-ին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ բնակավայրի վարչական սահմաններում՝ ոչ ափամերձ հատվածում գտնվող հողատարածքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ բնակավայրի վարչական սահմաններում՝ ոչ ափամերձ հատվածում գտնվող հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ թիվ 24 հողամաս հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։