Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, պայմանավորված ՀՈԱԿ-ի աշխատանքների ծանրաբեռնվածությամբ՝ 1. Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի 2024թվականի հաստիքացուցակում 2024թվականի նոյեմբերի 1-ից ավելացնել 2 հաստիքային միավոր՝ էլեկտրիկ (1 դրույք) և ավտոաշտարակի վարորդ (1 դրույք) ։ 2. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ 1) ավելացված հաստիքային միավորները ներառել ՀՈԱԿ-ի 2024թվականի հաստիքացուցակում և ներկայացնել հաստատման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |