|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2025 թվականի N 1599-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 20․02.2025Թ. N 374-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. 1. Սևան համայնքի ղեկավարի` 20.02.2025թ. «Հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N374-Ա որոշման 1-ին կետը կարդալ նոր խմբագրությամբ՝ 1) «Համաձայն ներկայացվող հատակագծի՝ 22․0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, համապատասխանեցնել ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք–1 միկրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտևորման հատակագծին՝ բնակավայրերի՝ նպատակային նշանակության, հասարակական՝ գործառնական նշանակության հողատարածքի՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 132 / 14 հողամաս հասցե»: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|