Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթը՝ 1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ փոփոխել համայնք Սևան, ք․ Սևան, Ելենովկա փողոց, թիվ 40 հասցեում գտնվող 0.01673հա մակերեսով հողամասի սեփականատիրոջ սուբյեկտը և ճանաչել համայնքային սեփականություն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |