Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 928-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 928-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԳԵՅ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սևանի ՆԳ բաժնի աշխատակիցների կողմից կազմված արձանագրության, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025թ․ և 23.04.2025 թվականների գրությունների պահանջներով ուսումնասիրվեց քաղաքացի Սերգեյ Մխիթարյանին կառուցապատման իրավունքով պատկանող /04.04.2006 թվականին կնքված հողամասի N 521 պայմանագիր/ հողատարածքում շինությունների առկայության փաստը։ Պարզվեց, որ խախտվել է ՀՀ կառավարության 24․09.2001 թվականի N 896-Ն, 15.03.2015 թվականի N 596-Ն, որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին օրենքի 23-րդ հոդվածի պահանջները։ Միաժամանակ պարզվեց, որ քաղաքացի Սերգեյ Մխիթարյանը 11.11.2012թ․ մահացել է։ Մահվան ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ ԵՀՍ տարածքային բաժնում 20.11.2012 թ․ ակտ N 8240։ Ղեկավարվելով ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 247-րդ հոդվածի 9-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի /ք. Երևան, Արաբկիր, Ա. Սերոբի փ. թիվ 11 / 50 հասցե/ նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել ։
2. Ինքնակամ շինությունների հետադաս կարգավիճակին վերաբերվող հարցերը, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների, լուծել հողատարածքի կառուցապատման իրավունքի իրավահաջորդության փաստի հաստատվելուց հետո։
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով երկու ամսվա ընթացքում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner