Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1541 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ և 42-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետերով՝ որոշում եմ.

 1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան Նաիրյան փողոց 139, 1- 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սևակ Մարտիրոսյանին պատկանող բազմաբնակարան շենքի ճակատային մասում բացվածքի իրականացման և արտաքին պատի երեսպատման համար շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում չավարտելու համար տուգանել չկատարված շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի 3 տոկոսի չափով, այն է` 13500 դրամ։ 2. Սևակ Մարտիրոսյանին՝ 15-օրյա ժամկետում կամավոր հիմունքներով տուգանքը վճարել Սևան համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին: 3. Հանձնարարել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին` Սևակ Մարտիրոսյանին պատկանող, բազմաբնակարան շենքի ճակատային մասում բացվածքի իրականացման և արտաքին պատի երեսպատման համար աշխատանքներն ավարտին հասցնելու համար գործող քաղաքաշինական նորմերին և պահանջներին համապատասխան Սևակ Մարտիրոսյանին տրամադրել նոր շինարարության թույլտվություն կամ երկարաձգել տրված շինթույլտվության գործողության ժամկետը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner