Քննելով Մհեր Մնացականյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը՝ պարզեցի. 2025 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ՆԳՆ Սևանի բաժնի աշխատակցի կողմից վարչական արձանագրություն է կազմվել այն մասին, որ քաղաքացի Մհեր Գրիգորի Մնացականյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ շուկայի դիմաց, 17EM383 ավտոմեքենայից վաճառում է սունկ՝ խախտելով ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 162–րդ հոդվածի պահանջները, այն է իրականացրել է առևտուր ոչ սահմանված տեղում։ Քաղաքացին հրավիրվել է համայնքապետարան, տվել է պարզաբանումներ՝ ինքը փորձել է գյուղատնտեսական շուկայում իրականացնել առևտուր, սակայն իրեն չեն թույլատրել և ինքը անկեղծ զղջում է, որ իրականացրել է առևտուր ոչ սահմանված տեղում։ Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 23-րդ և 25-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ.
1․ Քաղաքացի Մհեր Մնացականյանի /ք. Երևան, Նորք Մարա, 13-րդ փ., 140 տուն հասցե/ նկատմամբ նշանակել նախազգուշացում։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։