Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Լավրենտի Գազարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, Նալբանդյան փողոց թիվ 40ա / 11 հասցեում գտնվող բնակարանի /վկայական՝ 418340, տրված՝ 30․08․2004թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, Նալբանդյան փողոց թիվ 40ա / 11 հասցեում գտնվող բնակարանի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Նալբանդյան փողոց, 40 / 1 շենք, 11 բնակարան հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։