Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 17.07.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա հասցեում գտնվող 7․87հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության հողատարածքը / ծածկագիր՝ 05-079-0136-0153/ 25 տարի վարձակալության իրավունքով, 47220 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Մինաս Ռաֆիկի Սարգսյանին՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. Մինաս Ռաֆիկի Սարգսյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։