Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ N 2-6 եզրակացությունը՝ որոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող /վկայական՝ 08102025-05-0020/ գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսք գործառնական նշանակության 0․20373հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 4-րդ կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։