Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Աշոտ Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, 5-րդ մ/թաղ, ավտոտնակների շարք հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 1055482, տրված՝ 05.09.2006թ․ / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, 5-րդ մ/թաղ, ավտոտնակների շարք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ռուսական փողոց թիվ 17 / 40 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։