Ուսումնասիրելով քաղաքացի Արամ Քարամյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի․ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 13․07․2025 թվականին կազմված N145 արձանագրության համաձայն քաղաքացի Արամ Քարամյանը Սևանա լճի առափնյա գոտում տեղադրել է ոչ հիմանկան շինություն։ Սահմանված կարգով քաղաքացին ծանուցվել է և ներկայացել է Սևանի համայնքապետարան պարզաբանումներ տալու։ Նա ներկայացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը վարչական վարույթը կարճելու մասին։ Հաշվի առնելով, որ ոչ հիմանական շինությունը տեղադրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող հողատարածքում և ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի, 24-րդ ենթակետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, և հիմք ընդունելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 15․02․2025թ․ N գ/ 01-133-ԿՃ որոշման պահանջները որոշում եմ
1․ Պահանջել քաղաքացի Արամ Քարամյանից ապամոնտաժելու տեղադրված ոչ հիմնական շինությունը մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։ 2․ Պահանջել քաղաքացի Արամ Քարամյանից տարածքում կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշուման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 15-օրյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելուն հաջորդող օրվանից։