Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Անդրանիկ Մանուկյանի դիմումը՝ Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 22․04․1991թ․ N7 նիստի որոշմամբ` իրեն սեփականաշնորհված Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարսեր հասցեում գտնվող անշարժ գույքի / ծածկագիր 05-086-0002-0009 / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարսեր հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Վարսեր, 13-րդ փողոց թիվ 24 / 1 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։