Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Տիգրան Ասատրյանի հայտը՝ որոշում եմ.
1. Տիգրան Ասատրյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդանի փողոց թիվ 41 / 54 հասցեում գտնվող հողատարածքում գոյություն ունեցող ավտոտնակի քանդման և նոր տնտեսական մասով ավտոտնակի կառուցման համար: 2. Տիգրան Ասատրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: