Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1660-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2024 թվականի N 1660-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Յաշա Բադոյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 5 հասցեում գտնվող 490․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Յաշա Փաշոյի Բադոյանին /ծնված` 07.01.1954թ./ պատկանող, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 5 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 490քմ մակերեսով հողատարածքին կից՝ 258․7քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Յաշա Բադոյանի սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Յաշա Բադոյանին պատկանող 748․7քմ մակերեսով հողատարածքում 1968-1972թթ․ կառուցված 89․84քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը՝ 62․70քմ/, 1968թ․ կառուցված 45․09քմ մակերեսով կիսանկուղի /ներքին մակերեսը՝ 24․67քմ/, 
39․24քմ մակերեսով հացատան-գոմի /ներքին մակերեսը՝ 28․38քմ/, 1972թ․ կառուցված 20․45քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը՝ 16․89քմ/, 1978թ․ կառուցված 31․08քմ մակերեսով խոհանոց-սանհանգույցի /ներքին մակերեսը՝ 24․81քմ/, 34․90քմ մակերեսով աստիճանահարթակի, 1968-1978թթ․ կառուցված 14․62քմ մակերեսով ծածկերի, 1985թ․ կառուցված 11․60քմ մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Յաշա Փաշոյի Բադոյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 5 բնակելի տուն հասցե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner