Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 27.04.2006թ․ «ՀՀ կառավարության՝ 2001թ․ ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 26.05.2016թ. N550-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, հիմք ընդունելով քաղ. Սանասար Սաղաթելյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող հողամասի /վկայական՝ 31012024-05-0095/ զբաղեցրած 0.1 հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Սանասար Գուրգենի Սաղաթելյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող հողամասի զբաղեցրած 0.1հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0.06886հա մակերեսով / վկայական՝ 23052025-05-0053/, հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ համար 10.75 դրամ, վճարելու պայմանով։
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։