Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ, 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների։ 1/Վարչական բյուջեի եկամուտները՝ 2169097.3 հազար դրամ 2/Վարչական բյուջեի ծախսերը՝ 2169097.3 հազար դրամ 3/Վարչական բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 0.0 /զրո/ հազար դրամ 4/ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե` 610000.0 հազար դրամ 5/ Ֆոնդային բյուջեի եկամուտները՝ 1710000.0 հազար դրամ 6/ Ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 1710000.0 հազար դրամ 7/ Ֆոնդային բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 0.0 /զրո/ հազար դրամ 2. Հաստատել Սևան համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի: 3. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի: 4. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ՝ համաձայն հավելված 6-ի: 6. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները: 7. Սևան համայնքի ղեկավարին թույլատրել ՝ 1) Սևան համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել համապատասխան վերաբաշխումներ` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի. 2) Անհրաժեշտության դեպքերում բյուջետային տարվա ընթացքում առանց սահմանափակումների համայնքի բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ: 8. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |