Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1185-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2025 թվականի N 1185-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ , ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Աստղիկ Անտոնյանի լիազոր անձ Կարինե Պետրոսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աստղիկ Անտոնյանին պատկանող, Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․  N 12 նիստի որոշմամբ՝ Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին անհատական բնակելի տան համար սեփականաշնորհված 1900քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Աստղիկ Անտոնյանին պատկանող, Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ Դդմաշեն համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Աստղիկ Վանիկի Անտոնյանին /ծնված`27․06․1963թ./, Սմբատ Արտավազդի Սմբատյանին /ծնված՝ 03․03․1992թ․/, Վիգեն Արտավազդի Սմբատյանին /ծնված՝ 25․06․1993թ․/ սեփականաշնորհված 1900քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 380քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Աստղիկ Անտոնյանի, Սմբատ և Վիգեն Սմբատյանների սեփական գույքը։
2. Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին պատկանող 2280քմ մակերեսով հողատարածքում 1950-1958թթ․ կառուցված 138․3քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 98․4քմ/, 1978թ․կառուցված 30․7քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 24․9քմ/, 120․8քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 101․3քմ/, 1962թ․ կառուցված 21․0քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերեսը՝ 16․6քմ/, 11․5քմ մակերեսով պարիսպը ճանաչել Աստղիկ Անտոնյանի, Սմբատ և Վիգեն Սմբատյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Դդմաշեն, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 6 բնակելի տուն հասցե:
3. Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին պատկանող Սևան համայնք, գյուղ Դդմաշեն, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող 2280քմ մակերեսով հողատարածքում 2008թ․կառուցված 4.6քմ մակերեսով բնակելի տանը կից շինությունը /ներքին մակերեսը՝ 3.30քմ/ ճանաչել ինքնակամ ։
4.  Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին պատկանող Սևան համայնք, գյուղ Դդմաշեն, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող 2280քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 25․8քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 6 / 1 հողամաս հասցե՝ ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը վճարելու պայմանով /1քմ՝ 514․8դրամ/ օտարել Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner