Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով Վիկտորյա Ղարագյոզյանի դիմումը՝ որոշում եմ.
  1. Սևան համայնք, Սևան ք. Շահումյան փողոց 31/2-2 հասցեում գտնվող հողատարածքում նոր կառուցվող երկհարկանի առևտրի սրահի կառուցման համար Վիկտորյա Ղարագյոզյանին տրամադրված Սևան համայնքի ղեկավարի՝ 19․05․2008 N 15 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 1 ամիս ժամկտով։ 2. Վիկտորյա Ղարագյոզյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։