Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով քաղ․ Էրնեստ Կարապետյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 2-րդ փողոց թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքից / վկայական՝ 18042024-05-0097 /՝ Սևան համայնքի ղեկավարի՝ 22.08.2025թ․ N1727-Ա որոշմամբ՝ նշված հողամասի մակերեսի գծային չափերի և երկրաչափական պատկերի ուղղման արդյունքում պետական գրանցում չստացած 161.22քմ մակերեսով հողատարածքը և հողատատածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները՝ 108.82քմ մակերեսով անասնագոմը, 34.78քմ մակերեսով ավտոտնակը, 17.58քմ մակերեսով ծածկը, սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրան չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․ Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 2-րդ փողոց թիվ 35 բնակելի տանը կից գտնվող 161․22քմ մակերեսով հողատարածքը, 108.82քմ մակերեսով անասնագոմը, 34.78քմ մակերեսով ավտոտնակը, 17.58քմ մակերեսով ծածկը ճանաչել Էրնեստ Կարապետյանի սեփական գույքը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։