Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղ. Հասմիկ Եզոյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Զովաբեր, 7-րդ փողոց թիվ 15 / 1 հասցեում գտնվող հողամասի /վկայական` N04062025-05-0041/ զբաղեցրած 0.089945հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Զովաբեր, 7-րդ փողոց թիվ 15 / 1 հասցեում գտնվող 0.089945հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Զովաբեր, 7-րդ փողոց թիվ 15/2 հողամաս հասցեում գտնվող 0․01925հա մակերեսով հողատարածքը /վկայական` 04062025-05-0032/ ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը` յուրաքանչյուր 1քմ համար՝ 514,8 դրամ վճարելու պայմանով օտարել Հասմիկ Վառլամի Եզոյանին։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։