Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 12.03.2024թ. «Բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ N 37-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց 6 / 302 հասցեում գտնվող 15․67քմ մակերեսով բնակարանը /վկայական՝ N 13062014-05-0024/ 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց, 6 շենք, 302 բնակարանի բնակիչ Համեստ Արմիկի Հախումյանին:
2. Քաղաքացու հետ կնքել բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։