Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ վարձակալության իրավունքով Անուշ Քաչերյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ, ձկնգետի աջափնյա լճամերձ տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական՝ 0020654/ մակերեսը, գծային չափերը, երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել՝ Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ ձկնգետի աջափնյա լճամերձ տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի մակերեսը, գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից: